«Եթե պետք է՝ դաշտ դուրս կգամ ցավազրկողներով». Չնայած լուրջ վնասվածքին՝ Մովսիսյանը կխաղա «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հետ
«Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը խորացրել է իր վնասվածքը: Մովսիսյանը վնասել էր գարշապարը, սակայն հրաժարվել էր հանգստանալ և շարունակել էր խաղալ իր թիմի կազմում:
Այժմ էլ Մովսիսյանը խորացրել է վնասվածքը: Յուրայի ոտքին առկա է մեծ կապտուկ, որը խանգարում է նրան վազել: Բժիշկները նշում են, որ Մովսիսյանը պետք է բաց թողնի և հանգստանա 4 շաբաթ: «Եթե առաջիկայում ունենային 12 հանդիպում, ես ռիսկի չէի դիմի: Բայց մենք ունենք 2 հանդիպում, և ես ամեն ինչ կանեմ թիմի հետ փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Եթե պետք է՝ դաշտ դուրս կգամ ցավազրկողներով: Մարզումից հետո համոզված եմ, որ կկարողանամ խաղալ»,- նշել է Մովսիսյանը:
«Ռեալ Սոլթ Լեյքի» նախավերջին հանդիպումը «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հետ է: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:
Սիրարփի Աղաբաբյան