Բաժիններ՝

SpaceX ընկերությունն առաջին շարժիչն է փորձարկել միջմոլորակային թռիչքների համար

SpaceX ընկերությունն առաջին շարժիչն Է փորձարկել միջմոլորակային թռիչքների համար: Գործընթացի լուսանկարները Twitter-ի իր հաշվում զետեղել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

Շարժիչը ստացել է Raptor (անգլերեն՝ «գիշատիչ», «մեծամողես») անվանումը: Մասկի խոսքով՝ Raptor-ի տեսակարար ազդակը (ռեակտիվ շարժիչի արդյունավետության ցուցանիշը) կազմել է 382 վայրկյան, իսկ քարշը՝ 3 մեգանյուտոն:

Ինչպես գրում է Bisinnes Insider հրատարակությունը, Raptor-ն աշխատում է մեթանի եւ հեղուկ թթվածնի խառնուրդով:

Մասկը փորձարկման լուսանկարը զետեղել է Աստղագնացության 67-րդ միջազգային կոնգրեսի նախօրեին, որը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, անցկացվելու է Գվադալահարում (Մեքսիկա). պլանավորվում է, որ ելույթի ընթացքում SpaceX-ի ղեկավարը կպատմի Մարսի յուրացման պլանների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս