Բաժիններ՝

«Ճաշակի Չընկերներ». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաստատապես միանում եմ Հասմիկ Պապյանին. հանրայինի անչափ թանկ և կարևոր եթերը պիտի բացառապես ծառայի մեր իսկական մշակութային արժեքների ներկայացմանն ու տարածմանը: Կարող է թվալ, որ Հասմիկը չափազանց կտրուկ է և անհանդուրժող, բայց այս հարցում ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ ներկայացնող և սեփական պատասխանատվությունը գիտակցող ցանկացած ոգ պիտի լինի անհանդուրժող: Մենք չենք վիճարկում ռաբիսի, կլկլոցների կամ մուղամների կյանքի իրավունքը, մենք կտրականապես մերժում ենք հանրայինի եթերում դրանց տարածման անմիտ և դավադիր մոտեցումը:

Մի քանի «խելոք» պաշտոնական քարոզիչներից խնդրին արձագանքել են՝ թե ՛«Ճաշակի հարց է՛»: Ո՛չ, սիրելիներս, սա ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, այլ ոչ ճաշակի հարց է:

Բարեբախտաբար կամ և կմնամ Ձեր՝ Ճաշակի Չընկեր Արմեն Դարբինյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս