Բաժիններ՝

Գիտնականները բացահայտել են ծխելու նոր վտանգը

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելը խախտում է ԴՆԹ-ի կառուցվածքը, եւ խախտումների մի մասը չի անցնում նույնիսկ այն բանից հետո, երբ մարդը հրաժարվում է նիկոտինից, տեղեկացնում է NBC News-ն:

Հետազոտողները որոշել են, որ ծխելն ազդում է մեթիլավորման՝ ԴՆԹ-ի մոլեկուլի վերափոխման գործընթացի վրա, որը կարող է ապաակտիվացնել գեների ակտիվությունը կամ փոխել դրա գործառույթը: Նման խախտումները հաճախ հանգեցնում են քաղցկեղի, սրտի հիվանդությունների եւ առողջության  հետ կապված այլ լուրջ խնդիրների:

Ծխելու հետեւանքները կարող են մոլեկուլային մեխանիզմների վրա ազդել ավելի քան 30 տարվա ընթացքում, ասված է հոդվածում:

Գիտնականներն ուսումնասիրել են 16 հազար մարդու արյան նմուշները, որոնք ավելի վաղ մասնակցել են տարբեր հետազոտությունների: Պարզվել է, որ ծխողների մոտ փոխված է եղել մեթիլավորման գործընթացը, ինչն ազդել է ավելի քան յոթ հազար գեների, այսինքն՝ գիտությանը հայտնի՝ մարդու բոլոր գեների մեկ երրորդի վրա: Եթե մարդը թողել է ծխելը, գենային  փոփոխությունների մեծամասնությունը կարգի է եկել մոտավորապես հինգ տարի հետո:

Բայց 19 գեներում փոփոխությունները, այդ թվում՝ լիմֆոմայի առաջացման հետ կապված փոփոխությունները, չեն անցել նաեւ 30 տարում, նշել է NBC News-ը
Տարեկան աշխարհում ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից (քաղցկեղից, սրտի եւ թոքերի հիվանդություններից) մահանում է ավելի քան վեց միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս