Բաժիններ՝

Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել հեռացնել Հունգարիային ԵՄ-ից

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիությունից դաշինքի արժեքային քաղաքականությանը չհամապատասխանելու համար։ Այս մասին նա հայտարարել է Die Welt-ին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ ԵՄ հիմնարար արժեքները զանգվածային կերպով խախտվում են»,- հայտարարել է նա։

Մասնավորապես, Ասսելբորնին վրդովվում է այն, որ Հունգարիան պարիսպներ է կառուցում սահմանին՝ նպատակ ունենալով երկիր չթողնել փախստականներին, սպառնալիքի տակ է դնում մամուլի ազատությունն ու դատական անկախությունը։

«Երկրի իշխանությունները հեռու չեն նրանից, որ հրամայեն գնդակահարել փախստականներին»,- կարծում է նա։

Ասսելբորնի կարծիքով՝ Հունգարիային ժամանակավորապես կամ վերջնականորեն ԵՄ-ից հեռացնելը «միակ հնարավորությունն է՝ պահպանելու ԵՄ-ի միասնականությունն ու արժեքները»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիայի իշխանությունները պետական ծառայության են ընդունում հատուկ «ներգաղթյալների որսորդների», որոնք պետք է ի չիք դարձնեն մարդկանց գործողությունները, որոնք անօրինական ճանապարհով ձգտում են հատել Սերբիայի հետ սահմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս