Նարնջով և խնձորով շատ համեղ իտալական փքաբլիթներ. 10 րոպե և պատրաստ է
Ներկայացնում ենք իտալական շատ համեղ փքաբլիթների բաղադրատոմս, որոնք կարելի է պատրաստել ընդամենը 10 րոպեում:
Բաղադրությունը.
1. Ալյուր – 300 գ
2. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
3. Շաքարավազ – 80 գ
4. Նարինջ – 1 հատ
5. Խնձոր – 1 հատ
6. Կաթ – 60 գ
7. Ալկոհոլ – 30 գ
8. Ձու – 1 հատ
9. Շաքարի փոշի
10. Բուսայուղ
Պատրաստման եղանակը.
1. Քերել նարնջի կեղևը: Հետո քերել խնձորի կեսը:
2. Խորը թասի մեջ քամել նարնջի հյութը, ավելացնել նարնջի քերած կեղևը և խնձորը:
3. Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և շաքարավազը: Լցնել կաթը, ավելացնել ձուն և 30 գ ալկոհոլը (գինի, կոնյակ կամ վիսկի):
4. Հունցել պինդ խմոր: Եթե այն թույլ է, ավելացնել ալյուր:
5. Միջին կրակի վրա սոտեյնիկով տաքացնել բուսայուղը (սոտեյնիկի մեջ 3 սմ):
6. Երբ բուսայուղը տաքանա, միջին չափի ճաշի գդալով վերցնել խմորը և գցել բուսայուղի մեջ: Խմորե գնդիկները պետք է կրկնակի մեծանան:
7. Պատրաստի փքաբլիթները դնել թղթե անձեռոցիկի վրա և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը