Հունաստանի մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Բուլղարիա խաղը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/k7F6zLRhRJJA2OjOOmBQtDm5cN_640x420.jpg)
Սեպտեմբերի 6-ին ՀՖՖ տեխնիկական կենտրնում` Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության Հայաստան-Բուլղարիա ընտրական հանդիպումը: Այն կսպասարկի մրցավարական անձնակազմը Հունաստանից` Անաստասիոս Պապապետրուի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Իոանիս Տումպակարիսը և Միխաիլ Դոսիսը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Դիմիտրիոս Կարանտոնիսը: