Բուսական սպիտակուցները երկարացնում են կյանքը. գիտնականներ

Ըստ eurekalert.org-ի՝ ամերիկացի դիետոլոգները համապատասխան հետազոտության արդյունքների հիման վրա հայտարարել են, թե որն է մարդու առողջ և երկարատև կյանքի համար ամենաօգտակար սպիտակուցը: Այդ հետազոտության արդյունքները մինչ այդ հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:

Դիետոլոգների համոզմամբ՝ սննդակարգում բուսական ծագում ունեցող սպիտակուցների գործածումն օգտակար է և կապված է վաղաժամ մահվան ցածր ռիսկայնության հետ: Իսկ կարմիր մսի դեպքում ռիսկը բարձր է: Գիտնականները հետազոտությամբ պարզել են, որ ընդհանուր սննդակարգում 10 տոկոս կենդանական սպիտակուցները 2 տոկոսով բարձրացրել են բոլոր պատճառներով մահացության ռիսկը և 8 տոկոսով բարձրացրել են սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Իսկ բուսական սպիտակուցները նվազեցրել են մահացության ռիսկը. Բոլոր հիվանդությունների դեպքում մահացության ռիսկը նվազել է 10 տոկոսով, իսկ սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ 12 տոկոսով:

Ավելացնենք, որ Միլանի համալսարանի և Մեգգիոր կլինիկայի գիտնականները ժամանակին ապացուցել էին, որ բուսական ծագման սպիտակուցը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ավելին, վերջին տարիներին արված հետազոտությունները ցույց են տվել սննդի մեջ մսեղեն օգտագործելու և հաստ ու ուղիղ աղիի, կաթնագեղձերի ու արգանդի քաղցկեղի միջև կախվածության գոյությունը: Ըստ այդմ՝ այդ օրգանների քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում այն մարդկանց մոտ, որոնք փոքր քանակությամբ են միս օգտագործում կամ բոլորովին չեն օգտագործում:

Կարդացեք նաև

Անգլիական «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակված հոդվածներից մեկում այս մասին ասվում է. «Այն շրջաններում, որոնց բնակիչները նախապատվությունը տալիս են մեծ քանակությամբ ճարպեր ու կենդանական սպիտակուցներ պարունակող սննդին, հաճախ են հանդիպում հաստ աղիի քաղցկեղով հիվանդությունների դեպքերը, այն դեպքում, երբ այնտեղ, որտեղ առավելապես սնվում են փոքր քանակությամբ ճարպեր ու կենդանական ծագման նյութեր պարունակող բուսական սննդով, այդպիսի հիվանդությունների դեպքերը համեմատաբար հազվադեպ են»:

Medical Daily-ի հրապարակումների համաձայն՝ Ճարպերի և ածխաջրատների հետ միասին, սպիտակուցները հիմնական մակրոսնուցիչներից մեկն են համարվում: Ըստ փորձագետների, սպիտակուցներն օրվա ընթացքում ընդունված կալորիաների 10-35 տոկոսի աղբյուրը պետք է հանդիսանան: Այսպիսով, ոչ մսային սպիտակուցներ պարունակում են հետևյալ մթերքները.

1. Ձու

Ձուն ոչ միայն սպիտակուցների, այլև B վիտամինների, ներառյալ՝ B6-ի, B12-ի, թիամինի, ռիբոֆլավինի և ֆոլաթթվի աղբյուր է: Մեկ լավ եփված ձուն օրգանիզմին 6 գրամ սպիտակուց կարող է փոխանցել:

2. Կաթնաշոռ

Կաթնաշոռը նաև ոսկրերին ամրություն հաղորդելու ներուժ ունի, կալցիումի հզոր աղբյուր է:

3. Ընդեղեն

Նուշը, պիստակը, ընկույզը, գետնանուշը և քեշյուն նաև E և B6 վիտամինների, մագնեզիումի, ֆոսֆորի, ցինկի և կալիումի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում: Ըստ պարբերականի՝ 22 նշի բաղադրության մեջ՝ 5,9 գրամ, 49 պիստակի մեջ՝ նույնքան, 7 ընկույզի մեջ՝ 4,3 գրամ, 35 գետնանուշի մեջ՝ 6,7 գրամ, և 9 քեշյուի մեջ՝ 4,3 գրամ սպիտակուց է պարունակվում:

4. Չիայի սերմ

Չիայի սերմը սպիտակուցների, Օմեգա-3 ճարպաթթուների, բջջանյութի և հակաօքսիդանտների իսկական գանձարան է: Մեկ ունցիա (28,3 գրամ) չիայի սերմի մեջ 4 գրամ բարձրորակ սպիտակուց, 12 գրամ ածխաջրատ (11-ը՝ բջջանյութի տեսքով) և 9 գրամ ճարպ (Omega-3) է պարունակվում:

5. Լոբի

Լոբին ևս սպիտակուցների հզոր աղբյուր է:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս