Բաժիններ՝

Քենիայի արևմուտքում ոստիկանը սպանել է իր 6 գործընկերներին

Քենիայի արևմուտքում ոստիկանը սպանել է իր 6 գործընկերներին: Tass-ը, հղում անելով France-Presse գործակալությանը, հայտնում է, որ անհայտ պատճառներով ոստիկանը տեղի ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում մտել է ոստիկանության բաժանմունք, վերցրել ատրճանակն ու սկսել կրակել իր ծառայակիցների ուղղությամբ: Ըստ աղբյուրի` ոստիկանության աշխատակիցը, ով այդ պահին չի աշխատել, մտել է աշխատասենյակ, վերցրել ատրճանակը իր գործընկերոջից, ապա սպանել նրան ու մյուսներին:

Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերը շրջափակել են շենքը, արդյունքում տղամարդը սպանվել է: Ավելի վաղ Քենիայի ոստիկանության ղեկավարը հաղորդել էր, որ հարձակում է գործել ահաբեկիչ: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել է` նշելով, որ առաջնային վարկածը ծագել է այն պատճառով, որ հարձակվողը հագուստ է կրել, որը փակել է նրա ամբողջ դեմքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս