Բաժիններ՝

Քեմերոնը կոչ է արել բրիտանացիներին թիկունքով չշրջվել Եվրոպային Brexit-ից հետո

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ի հետ պահպանի ամենաջերմ հարաբերությունները Brexit-ից հետո, հայտնում է BBC-ն:

Քեմերոնը կոչ է արել բրիտանացիներին թիկունքով չշրջվել Եվրոպային:
Նա նաև հույս ունի, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցությունները կլինեն այնքան կառուցողական, որքան դա հնարավոր է:

Ներկայում Քեմերոնը գտնվում է Բրյուսելում՝ ԵՄ երկրների գագաթաժողովին: Սա առաջին գագաթաժողովն է հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, որի ժամանակ բրիտանացիներն քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին:

ԵՄ բազմաթիվ երկրներ կոչ են անում Բրիտանիային որքան հնարավոր է արագ սկսել միությունից դուրս գալու գործընթացը: Նման հայտարարություն այսօր արել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

Անձամբ Քեմերոնը հայտարարել է, որ դրանով կզբաղվի նոր վարչապետը, որը կընտրվի աշնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս