Պապը եկել էր հարցնելու` արդյոք դուք հավատո՞ւմ եք ձեր իմաստուններին. Զավեն Խաչիկյան

Ի՞նչ էր նշանակում Պապ Ֆրանցիսկոսի հարցական հայացքը լուսանկարներում… Հայ մի մեծ իմաստուն հետևյալ խոսքերն է ասել. «Կաթոլիկ ու լուսավորչական, դաշնակ ու ռամկավար, հայախոս ու թրքախոս, բուրժուա և չքավոր մեծ զարհուրանքի մեջ, մեծ գաղթի ճանապարհներին միասին էինք, միմյանց վերքեր էինք լիզում: Ի՞նչ է, բուժեցինք, կազդուրեցինք, որպեսզի նորից միմյանց կոկո՞րդ կրծենք, թվացյալ փառքի ու հացի փա՞յ խլենք միմյանցից, ինքներս մեր ամբողջությունը և այդպիսով կայանալիք հայրենիքի զորությու՞նը ծվատենք, մերպեսներին պատմությունը չի՞ կոչի հիմարներ:

Բախտը մեզ ձեռնոց է նետել, և փոխանակ տղամարդու պես բարձրացնենք ձեռնոցը՝ երես ենք դարձրել և զբաղված ենք բոլորովին այլ բաներով: Թող մեր այսօրվա վարքը այնպես լինի, որ վաղը օդը հստակված և հայոց մեր երկինքը բաց լինի, կարողանանք միմյանց աչքերի շիտակ նայել:

Չտրոհենք անտրոհելին. և՛ այսօր, և՛ վաղը մենք միմյանց ենք պատկանում»: Պապը եկել էր հարցնելու. արդյոք դուք հավատո՞ւմ եք ձեր իմաստուններին, ամենաժամանակակցին՝ Հրանտ Մաթևոսյան: Ես հավատում եմ: franciskos pap (2) franciskos pap (3) franciskos pap (4) franciskos pap (5) franciskos pap (6) franciskos pap (7) franciskos pap (8) franciskos pap (9) franciskos pap (10) franciskos pap (11) franciskos pap (12) franciskos pap (13) franciskos pap (14)

ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ

Հատուկ «168 ժամի» համար

Տեսանյութեր

Լրահոս