Հայաստան կայցելի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 27-­28­ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նախատեսված է հանդիպում ՀՀ Ազգային ժողովի ղեկավարի
հետ:

Հունիսի 27­ին կկայանան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով

Տեսանյութեր

Լրահոս