Բաժիններ՝

Եվրո-2016. Ինքնագոլը զրկում է իսլանդացիներին հաղթանակից

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբայն փուլի 2-րդ տուրում մրցեցին F խմբում ընդգրկված Իսլանդիայի և Հունգարիայի հավաքականները: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում ընթացող հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվել է առաջին խաղակեսի ընթացքում. իսլանդացիները 40-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեցին, որն էլ հստակ իրացրեց Գիլֆի Սիգուրդսոնը:
Ընդմիջումից հետո իսլանդացիները պահպանում էին իրենց առավելությունը մինչև 87-րդ րոպեն, երբ Բիրկիր Սևարսոնը իր հաշվին ինքնագոլ գրանցեց:

Եվրո-2016, 2-րդ տուր

F խումբ

Իսլանդիա – Հունգարիա՝ 1:1
Գիլֆի Սիգուրդսոն, 40 (11մ), Բիրկիր Սևարսոն, 87 (ինքնագոլ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս