Պատահար «Երևանի կոնյակի գործարան»-ի մոտ
Հունիսի 15-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում պարսպից քար է ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչը խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: