Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին. Էշթոն Քարտեր

ՆԱՏՕ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով:

«Մենք քննարկել ենք, թե ինչպես ՆԱՏՕ-ն կարող է ուղղակիորեն մասնակցություն ունենալ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, այդ թվում՝ այնտեղ ուղարկելով իր ԱՎԱՔՍ ինքնաթիռ-հրթիռները կամ մասնակցելով իրաքյան բանակի սպաների նախապատրաստման աշխատանքներին»,- ընդգծել է նա:

Նա նաև ասել է, որ «Թուրքիայի և Սիրիայի սահմանը պետք է հուսալիորեն փակվի, որ կասեցվի ԴԱԻՇ-ի զինյալների համալրումը», տեղեկացնում է TASS-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս