Բաժիններ՝

Հարձակում հայկական մեյլերի վրա. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգույշ լինել

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում տեղեկացրել է, որ հաճախակի են դարձել ադրբեջանական մեյլային ֆիշինգի դեպքերը, հարևանների հաքերները կեղծ մեյլերով փորձում են գաղտնաբառեր գողանալ։ Փորձագետը գրում է.

«Վերջին օրերին մի շարք ինտերնետից օգտվողներ սկսել են ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց հիմնական իմաստը հետևյալն է․ տեքստում գրվում է (իբր մեյլի ադմինիստրացիայի կողմից), որ օգտվողի մեյլը արգելափակվելու է, կամ ջնջվելու է։ Նամակը պահանջում է մտնել հղումով և հաստատել, որ մեյլը ձերն է՝ ներմուծելով գաղտնաբառը և հեռախոսի համարը։

ԿԱՐԵՎՈՐ Է․ Երբեք չի կարելի սեղմել մեյլում տրված հղմանը։ Եթե պետք է մտնել մեյլ, կամ ինչ֊որ բան հաստատել, ձեռքով հավաքեք հասցեն։ Քանի որ մեյլի մեջ հաճախ լրիվ ուրիշ հասցե է տրվում, դուք հայտնվում եք ուրիշ տեղ և ձեր ձեռքով հաքերներին տրամադրում եք ձեր գաղտնաբառը։

Իսկ հիմա կոնկրետ օրինակը․ գալիս է այսպիսի նամակ․

Կարդացեք նաև

Hello [email protected],
We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify [email protected] NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ————————- mail sent to: [email protected] | (C) 2016 Mail. All rights reserved. NMLSR ID 399801

Հղումը սեղմողը հայտնվում է այսպիսի տեղ։

fishing-01

Ս. Մարտիրոսյանը նշում է, որ կոնկրետ այս կայքը անորակ հաքեր է սարքել, և դա ամենևին նման չի mail.ru-ին։ Դրա մասին են վկայում նաև էջի կոդերը, որտեղ բացահայտ երևում է, որ օգտագործվել են Ապշերոնում գտնվող ինչ-որ կայքի կոմպոնենտեր»։

fishing-02

Այդուհանդերձ, փորձագետը հիշեցնում է, որ հարևան երկրի հաքերները կարող են նաև որակյալ կեղծ էջեր սարքել, որոնք արտաքինից հնարավոր չի լինի տարբերել իրականից, սակայն հասցեն ուրիշ է լինում։ Այնպես որ, պետք է ուշադիր լինել։ Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և երբեք չսեղմել էլեկտրոնային նամակներում զետեղված հղումների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս