Բաժիններ՝

Instagram-ը պարզեցրել է լուսանկարների հրապարակումը

iOS-սարքեր ունեցողների համար Instagram ծրագրի ամենաթարմ տարբերակը պարզեցրել է այլ հավելվածներից լուսանկարների հրապարակումը: Դա նշանակում է, որ այժմ օգտատերերը կարող են սոցցանցում իրենց էջ նկարներ ուղարկել ուղղակիորեն «Լուսանկարներ» ծրագրից կամ կողմնակի ֆոտոհավելվածներից, հաղորդում է  TechCrunch-ն:

Հարմար գործառույթի օգտագործման համար հարկավոր է Instagram հավելվածը նորացնել մինչեւ վերջին տարբերակը: Այնուհետեւ կարելի է բացել ցանկացած ծրագիր, որտեղ կան iPhone-ի կամ iPad-ի տիրոջ լուսանկարներ, գտնել հարկավոր լուսանկարը, սեղմել համապատասխան կոճակը եւ ընտրել սոցցանցի նշանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս