Կենդանակերպի Հողային նշանների քարերը. Ցուլերի, Այծեղջյուրների և Կույսերի թալիսմանները
Հողը բավականին ուժեղ տարերք է, որը Կենդանակերպի այդ նշաններին օժտում է անկրկնելի որակներով և միանգամայն յուրահատուկ թալիսմաններով:
Ունիվերսալ քարեր և թալիսմաներ:
Մարդիկ, ովքեր ծնվել են Հողային նշաններից որևէ մեկի հովանու ներքո, սիրում են կարգ ու կանոն: Նրանք իմաստուն են, տրամաբանող և խելացի: Նրանք համբերատար են և համառ, սակայն նրանց երբեմն չի բավարարում էներգիան:
Եթե Դուք ցանկանում եք ընտրել Ձեզ համար ունիվերսալ թալիսման, կարող եք ընտրել մուգ, ոչ թափանցիկ քար: Դա կարող է լինել լրիվ սիմետրիկ առարկա, օրինակ՝ բուրգ կամ գունդ: Շատ մասնագետներ կարծում են, որ Կենդանակերպի Հողային նշանների համար հարմար թալիսման կարող է լինել մեր մոլորակի պատկերը:
Կույսերի քարերն ու թալիսմանները:
Կույսի թալիսմանը մորեխն է, որն օգնում է պահպանել հանգստությունն այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է:
Կույսի քարերն են հասպիսը, սարդիոնը և նեֆրիտը: Դրանք ստեղծում են շատ ուժեղ դրական դաշտ Կենդանակերպի այդ նշանի ներկայացուցիչների շուրջ:
Այծեղջյուրների քարերն ու թալիսմանները:
Այծեղջյուրի քարերն օնիքսն ու մալախիտն են, որոնք ընդունակ են օգնելու տվյալ նշանին՝ ուժ հավաքելու դժվար գործի համար: Այս քարերի հատկանիշները զարմանալի են, քանի որ օժտված են անկրկնելի հաջողությամբ: Այծեղջյուրի թալիսմանը սև կատուն է կամ կրիան:
Ցուլերի քարերն ու թալիսմանները:
Ցուլի թալիսմանը ցուլն է կամ փիղը: Փիղը օգնում է ֆինանսական հարցերում, իսկ ցուլն օժտում է ինքնավստահությամբ: Լավագույն մետաղը ոսկին է:
Ցլի քարերն են զմրուխտը և ագաթը: Զմրուխտը կազատի Ձեզ դեպրեսիայից, իսկ ագաթը կգրավի փող և հաջողություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը