Բաժիններ՝

Twitter և Facebook և այլ սոցցանցերում ատելություն, ագրեսիա պարունակող գրառումները կջնջվեն

Սիլիկոնային հովտի մի շարք ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Facebook-ը և Twitter-ը, համաձայնել են ԵՄ նոր օրենքների հետ, որոնք ուղղված են գրառումներ կատարելու քաղաքականությանը:

Սոցցանցերը պարտավոր են 24 ժամվա ընթացքում ջնջել ատելություն, ագրեսիա պարունակող գրառումները: Սկզբնական շրջանում գրառումներն ու մեկնաբանությունները պարզապես կանհետանան, իսկ նույն օգտատիրոջ կողմից պարբերաբար կրկնվելու դեպքում, օգտատերը կարգելափակվի որոշ ժամանակով:

Այս քայլով խոշոր ընկերությունները միանում են ԵՄ-ին և պայքարում են ահաբեկչությունների դեմ: Առցանց տիրույթում ամենահեշտն է տարածել ատելության և ագրեսիայի կոչեր, և հենց դա է պատճառը, որ ԵՄ-ն դիմել է հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս