Բաժիններ՝

Անգլիայի բանկը ներկայացրեց առաջին պլաստիկե դրամը

Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քառնին ցուցադրել է նոր հինգֆունտանոց դրամը՝ դիմերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, հաղորդել Է  The Guardian-ը:

Այն դարձել է առաջին պլաստիկե դրամն Անգլիայի եւ Ուելսի տարածքում դրամաշրջանառության պատմության մեջ:

Դրամանիշի շնորհանդեսը տեղի է ունեցել Բլենհեյմի կալվածքում՝ Մեծ Բրիտանիայի նախկին ղեկավարի ծննդավայրում: Դրամը շրջանառության մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին:

Ինչպես հայտարարել Է Քառնին, նոր դրամն զգալիորեն ավելի հարմար Է հին թղթադրամներից: Նախ, այն չափերով ավելի փոքր Է, երկրորդ, այն կարելի Է ծալել-դնել գրպանում կամ դրամապանակում՝ առանց մաշվելու վտանգի: Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի ղեկավարի պնդմամբ՝ դրամը կարող Է դիմանալ լվացքին, բուլդոգի կծելուն, եւ այն չի վնասի, օրինակ, վրան թափված կարմիր գինին:

Սպասվում Է, որ միջին հաշվով յուրաքանչյուր նման դրամը կարող Է ծառայել հինգ տարի՝ երկուսուկես անգամ ավելի երկար նույն արժողության թղթադրամից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս