Բաժիններ՝

10 ֆունկցիա և կարգավորում, որոնք ձեր iPhone-ն ավելի պաշտպանված են դարձնում

Ձեր iPhone-ում այնքան ինֆորմացիա է պահվում, որ այլ անձանց մոտ հայտնվելու դեպքում նրանց ձեռքում կհայտնվի ձեր ողջ կյանքը՝ լուսանկարներ, նամակագրություն, գաղտնաբառեր, վճարման մասին տեղեկություններ: iOS համակարգը վատ պաշտպանություն չունի, սակայն մի քանի խորհուրդների հետևելով՝ կարող եք ձեր հեռախոսն ավելի պաշտպանված դարձնել:

1. Գաղտնաբառ դրեք արգելափակման համար: Սա պաշտպանության առաջին քայլն է, որը շատ կարևոր է: Առանց դրա iPhone-ը չի կարելի օգտագործել, նույնիսկ միացնել համակարգչին: Մտածեք բարդ կոմբինացիա, որը կազմված կլինի նվազագույնը 6 թվից: 123456, 5525… խուսափեք նման գաղտնաբառեր ընտրելուց:

1

2. Touch ID մի օգտագործեք: Այն չի փոխարինում գաղտնաբառին, այլ լրացնում է այն: Touch ID-ն հարմարավետություն է, իսկ հարմարավետությունը միշտ զիջում է անվտանգությանը: Կենսաբանական սենսորին, որը միացված է հեռախոսի մեջ, շատ հեշտ է խաբել:

Կարդացեք նաև

2

3. Միացրեք «Find iPhone»-ը: Եթե կորցնեք հեռախոսը, կամ այն գողանան, այս ֆունկցիան կօգնի գտնել այն և կմեծացնի վերադարձնելու հնարավորությունները: Նվազագույնը սրա միջոցով կարող եք վերացնել ձեր բոլոր տվյալները, եթե նույնիսկ հնարավոր չլինի վերադարձնել հեռախոսը:

3

4. Սահմանափակեք ֆունկցիաներն արգելափակված ժամանակ: Եթե այս ֆունկցիան միացած եք թողնում, օտարները կարող են տարբեր տեղեկություններ ստանալ հեռախոսից: Որքան քիչ ինֆորմացիա ցույց տա հեռախոսը, այնքան լավ:

4

5. Ակտիվացրեք տվյալները ջնջելու կարգավորումը: Սխալ գաղտնաբառ մուտքագրելու դեպքում միանում է կարգավորում, որը թեև երկարացնում է ժամկետը, սակայն հեռախոսի գաղտնաբառը գուշակելու հնարավորությունը չի չեզոքացնում: Այս ֆունկցիան միացնելու դեպքում հեռախոսի ողջ ինֆորմացիան կջնջվի 10 անգամ գաղտաբառը սխալ մուտքագրելուց հետո:

5

6. Անջատեք iCloud-ի պահեստային կրկնօրինակումը: Սրանք անվտանգ չեն: Apple ընկերությանն ուղարկելիս դրանք հասանելի են ոչ միայն ընկերությանը, այլև ցանկացած այլ անձի՝ դատարանի որոշման հիման վրա:

6

7. Ստուգեք գաղտնիության կարգավորումները: Այժմ նույնիսկ ամենամեծ կորպորացիաներն ամբողջությամբ պաշտպանված չեն տվյալների արտահոսքից: Գրեթե բոլոր հավելվածները ցանկանում են մուտք ունենալ կոնտակտային տվյալներին, նկարներին և այլ ֆունկցիաներին, իսկ մենք առանց մտածելու՝ թույլ ենք տալիս: Եթե չեք ցանկանում, որ ձեր անձնական ինֆորմացիան հայտնվի այլ անձանց ձեռքերում, սահմանափակեք այդ հնարավորությունները:

7

8. Անջատեք «Control center» կարգավորումն արգելափակված էկրանի դեպքում: Այս կարգավորման միջոցով կարող են միացնել ավիառեժիմ, և դուք այլևս չեք կարողանա հետևել, թե որտեղ է գտնվում ձեր հեռախոսը:

8

9. Մի օգտագործեք Safar-ում գաղտնաբառերի ավտոմատ ավելացման ֆունկցիան: Սա հարմար ֆունկցիա է, սակայն, եթե հեռախոսը հայտնվի այլ անձանց ձեռքերում, նրանք կարող են ստանալ ձեր բոլոր գաղտնաբառերը, կարևոր ինֆորմացիա:

9

10. Միացրեք Apple ID-ի կրկնակի ստուգումը: Այս հավելյալ միջոցի օգնությամբ այլ անձինք չեն կարող մուտք ունենալ ձեր հաշիվ, նույնիսկ, եթե ունենան ձեր գաղտնաբառը: Այս դեպքում ստուգման երկրորդ մակարդակում հանդես են գալիս կոդերը, որոնք ուղարկվում են ձեր կողմից վստահելի հեռախոսին:

10

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս