«Տարածաշրջանային ինտեգրումը պատասխան է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին». Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Աստանայում, ելույթ ունենալով Արժույթի ﬕջազգային հիմնադրաﬕ տարածաշրջանային խորհրդաժողովին, անդրադարձել է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին, որոնց պատասխանն է տարածաշրջանային ինտեգրումը: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից:
Իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին 10-15 տարում 15 տարում աշխարհում տեղի են ունեցել ﬕ շարք կարևոր փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական վիճակի վրա:
«Նախ՝ ﬔծացել է փոփոխությունների ու անկանխատեսելիության արագությունը: Շատ արագ է փոխվում ղեկավարների օրակարգը, առաջանում են նոր մարտահրավերներ և ռիսկեր, ﬕաժամանակ՝ նոր հնարավորություններ:
Երկրորդ՝ աշխարհն ավելի է փոքրացել և խորացել է երկրների տնտեսությունների փոխկապակցվածությունը: Բացի այդ, ՀՆԱ-ի աճի տեմպերը դարձյալ գերազանցել են արտաքին առևտրի աճի տեմպերը, իսկ հավելադիր արժեքն առավելագույնի է հասնում մտավոր աշխատանքի առավել ﬔծ մասնաբաժնով և բարձր որակավորում ունեցող ծառայությունների նոր ճյուղերում, որտեղ զարգացող երկրները զիջում են զարգացած երկրներին:
Իրականացվող ծրագրերն ու մակրոտնտեսական կարգավորման ոլորտում քաղաքականությունը բավարար չէ:
Հարկ է հիշել մեր տարածաշրջանում ազգային արժույթների փոխարժեքների տատանումների հետ կապված վիճակը՝ կապված հումքային ապրանքների գնանկման հետ, որը զգալիորեն ազդեց մակրոտնտեսական վիճակի վրա:
Այն հատկապես զգացին փոքր տնտեսությունները, որոնք բախվեցին արտահանման պոտենցիալի կորուստի սպառնալիքին, «ինչը ստիպեց բոլոր պետություններին ձեռնարկել արտակարգ կայունացնող միջոցառումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ինտեգրումը պատասխան է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին.
«Մասնավորապես, դրանով է այսօր զբաղվում Եվրասիական տնտեսական ﬕությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: -Մեր գործունեությունն ուղղված է ﬔր երկրների մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացման հարցերում երկխոսության հաստատմանը, որպեսզի ապահովենք փոխգործակցությունը, կանխատեսելիությունն ու զարգացման կայունությունն ինֆլյացիայի նպատակային ցուցանիշներին հասնելու պայմաններում, ինչպես նաև համատեղ պատասխանենք ժամանակակից մարտահրավերներին»:
Նրա խոսքով՝ երբեմն թվում է, թե միայնակ հնարավոր է ավելացնել ներքին համախառն արդյունքի աճի պոտենցիալը, սակայն նման աճը կլինի անկայուն, ու տնտեսությունն ավելի շատ կենթարկվի արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությանը: