Հրդեհ Իսակովի պողոտայում
Մայիսի 19-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել՝ 19.27-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեում՝ կառավարության աշխատակազմի պահեստի (առանց գույքի) տանիքում:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):