Կարտոֆիլը՝ դեմքի խնամքի միջոց
Ամեն անգամ երկար ժամանակ արևի տակ մնալուց պետք է խոնավեցնել մաշկը և կանոնավոր կերպով պաշտպանել այն արևից պաշտպանող միջոցներով, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը:
Ցավոք, քչերն են օգտագործում արևից պաշտպանող միջոցներ, ինչն էլ հանգեցնում է դեմքի մաշկի մուգ բծերի առաջացման: Գոյություն ունեն բազմաթիվ բնական մեթոդներ, որոնք օգնում են հեռացնել մուգ կետերն ու բծերը: healthyfoodhouse կայքն առաջարկում է կարտոֆիլից դիմակներ, որոնք կօգնեն լուծել մուգ բծերի խնդիրը:
Կարտոֆիլն արդյունավետ կերպով մաքրում է մուգ բծերը, լավացնում է մաշկի վիճակը և հանգստացնում է բորբոքումները:
Կարտոֆիլի դիմակի օգտակար հատանիշները
- Վերացում է մաշկի մուգ բծերը
- Բուժում է ակնեն
- Խոնավեցնում և սնուցում է մաշկը
- Մաքրում է աչքերի սև շրջանակները
- Հանգստացնում է բորբոքումները
Պարզապես հում կարտոֆիլի հյութ պատրաստեք և քսեք դեմքի մաշկին: Ավելին, կարող եք կարտոֆիլը խառնել այլ օգտակար տարրերի հետ, որոնք կարագացնեն արդյունքը:
Կարտոֆիլ և գազար
Հում կարտոֆիլի հյութը խառնեք գազարի հյութի հետ և ստացված խառնուրդը քսեք դեմքի մաշկին: Թողեք հյութը մնա 25 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Կարտոֆիլ և կիտրոնի հյութ
Հում կարտոֆիլի հյութը խառնեք կես կիտրոնի հյութով և ստացված խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք աղբյուրի ջրով:
Կարտոֆիլ և սոխ
Մեկ սոխի հյութը խառնեք կարտոֆիլի հյութով, քսեք դեմքի մաշկին: Թողեք հյութը մնա դեմքին 10 րոպե և լվացեք հասարակ ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը