ՌԴ-ն պատրաստ է աշխատել անվտանգության առանձին համակարգ ստեղծելու վրա. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է աշխատել անվտանգության ոչ դաշինքային համակարգի ստեղծման վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակի օրվա զորահանդեսի ժամանակ:
«Այսօր քաղաքակրթությունը դարձյալ բախվել է դաժանության ու բռնության հետ: Ահաբեկչությունը դարձել է գլոբալ սպառնալիք, մենք պարտավոր ենք հաղթահարել այդ չարիքը: Ռուսաստանը բաց է միավորելու ջանքերն այլ պետությունների հետ, պատրաստ է աշխատել նաև միջազգային անվտանգության ոչ դաշինքային համակարգերի ստեղծման վրա»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ ռուս զինվորներն ու հրամանատարները «ապացուցել են, որ Մեծ հայրենականի հերոսների արժանի սերունդներն են ու պատվով են պաշտպանում հայրենիքի շահերը»: