Բաժիններ՝

Ռուսաստանի ակտիվացումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, նման է սառցալեռան. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ռուսաստանի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է ադրբեջանական minval.az կայքը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ակտիվացումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, նման է սառցալեռան:

«Դա նման է սառցալեռան: Երևում է միայն գագաթը, սակայն ոչ ոք չգիտի՝ ինչ է ջրի տակ: Ռուսաստանի ներկայացրած առաջարկները հետաքրքիր են նաև մեզ համար: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում»,- հայտարարել է Մամեդյարովն այսօր Մալթայի իր գործընկերոջ՝ Ջորջ Վելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ զորքերը հետ քաշվեն:

«Դեռ վաղ է մանրամասները բացահայտելը: Նրանք հնչեցրել են որոշ հետաքրքիր մտքեր: Եվ դրանք բոլորը հիմնված են Մադրիդյան նորացված սկզբունքների վրա: Սակայն, առաջին հերթին, հայերը պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Երբ ապրիլին խախտվեց կրակի դադարեցման ռեժիմը, Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի այդ գործողությունները հարցականի հետ են դնում այդ համաձայնագիրը: Ռուսական կողմը և համանախագահները հայտնեցին մեզ, որ ամբողջությամբ աջակցում են 1994-1995թթ. ձեռք բերված հրադադարի համաձայնագրին: Ինչպես գիտեք, հրադադարի ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք նույնպես կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է: Չի կարելի այն ռազմական ճանապարհով լուծել:

Մենք մշտապես ասում ենք, որ խաղաղ կարգավորման կողմնակից ենք, սակայն պետք է լինի արդյունք: Դա չի նշանակում, որ մենք պետք է բանակցենք ևս 25 տարի: Մենք ասում ենք, որ ինչ ճանապարհ էլ որ չլինի, մենք պետք է առաջ գնանք»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս