Բաժիններ՝

Պարկով զենք, նռնակ և պայթուցիկ նյութեր են թողել աղբամանի մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էրեբունու ժամացույցի գործարանի մոտ, Միչուրինի փողոցում՝ աղբամանների մոտ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Միչուրինի փողոցի աղբամանի մոտ, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել են ինքնաշեն 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված հրացան, ինքնաձիգի 2 պահունակ, 7.62 մմ և 5.6 մմ տրամաչափի 65 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ:

Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս