Բաքուն սոցցանցերի օգտատերերին կոչ է արել զերծ մնալ ԼՂ առաջնագծից լուսանկարներ հրապարակելուց
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել սոցցանցերի օգտատերերին չտարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագիծը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս- Ադրբեջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ «տեսանյութերի ու լուսանկարների տարածումը հակասում է երկրի պետական շահերին», բացի այդ, «այդ տեսանյութերը հետաքրքրություն են ներկայացնում թշնամու հետախուզության համար»: