Կապիկը քարով խփել է չինացի գործարարի գլխին. բժիշկներին չի հաջողվել փրկել նրան
Պարենամթերքի Guan Sheng Yuan խոշոր ընկերության նախկին ղեկավար, չինացի գործարար Վենգ Մաոն զոհվել է Յունտայ սարի վրա (Հենանի նահանգ) տուրիստական զբոսանքի ժամանակ: CCTV News չինական լրատվական հեռուստաալիքը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին:
67-ամյա ձեռնարկատիրոջ մահվան պատճառը դարձել է դժբախտ պատահարը. նրա գլխին ընկել է վերեւից կապիկի նետած քարը: Մաոյին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել:
CCTV News-ի տեղեկատվության համաձայն՝ ներկայում տուրիստական երթուղին փակ է: Յունտայ սարը հայտնի է որպես վայրի կապիկների բնակության շրջան: