«Իլհամ Ալիևը և նրա ռեժիմն աﬔնաիսկական հանցագործությունն են կատարել ադրբեջանցի ժողովրդի հանդեպ». Ադրբեջանցի փորձագետ Ռաﬕս Յունուս
Իլհամ Ալիևը և նրա ռեժիմն աﬔնաիսկական հանցագործությունն են կատարել ադրբեջանցի ժողովրդի հանդեպ: Այս մասին, խոսելով Լեռնային Ղարաբաղում ծավալված 4-օրյա պատերազմի մասին, արտերկրից հեռարձակվող Azerbaycan Saati («Ադրբեջանի ժամ»,) ռադիոյակայանի հետ հարցազրույցում հայտարարել է ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Ռաﬕս Յունուսը:
Հայտնի է, որ պատերազմը սկսվելուց 1 օր առաջ հրապարակվել էին Panama Papers-ում հրապարակված գաղտնի տեղեկություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների՝ կնոջ, աղջիկների և քրոջ օֆշորային հաշվեհամարների մասին: Ադրբեջանցի փորձագետի խոսքով՝ այն ժամանակից ի վեր, ինչ Ադրբեջանում իշխանության գլուխ է եկել Իլհամ Ալիևը, ոչ մի բան ոչ միայն դեպի լավը չի փոխվել, այլև հակառակը՝ ավելի վատացել է վիճակն այնպիսի հարցերում, ինչպես են մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, որոնք երաշխավորված են Ադրբեջանի Սահմանադրությամբ:
«Ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով: Երկրում դեռ սաղմնային վիճակում գտնվող այլակարծությունը ճնշվում է, գրեթե ամբողջությամբ ոչնչացված է քաղաքացիական հասարակությունը: Կոռուպցիան ընդգրկել է իշխանության բոլոր կառույցները՝ վերևից ներքև: Բյուջեն գողացվում է: Նավթադոլարների եկամուտները նստում են Ալիև ընտանիքի անդամների ու նրանց շրջապատի հաշվեհամարների վրա:
Իսկ դրանք միլիարդավոր դոլարներ են, ու հենց այդ գողացված միջոցներն են ներդրվում օֆշորային ընկերություններում: Ու այդ իրավիճակում ամենատարօրինակ կերպով տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական էսկալացիան: Հարց է առաջանում՝ ո՞ւմ էր ձեռնտու այս 4-օրյա «ուռա-հայրենասիրությունը», դա հաղթանակի չբերեց նրանց, բայց Ադրբեջանի համար զգալի մարդկային կորուստների հանգեցրեց: Ո՞վ էր խանգարում պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովին, օրինակ, գրավել Խանքենդին (Ստեփանակերտ), ինչպես բարձրագոչ հայտարարում էր:
Եթե որևէ ﬔկը մոռացել է, ասեմ, որ այդ մարդը, ով ժամանակին Ներքին զորքերի գլխավոր հրամանատարն էր, հիշվեց նրանով, որ կառույցի մի մասն օգտագործեց Ադրբեջանում 2003 և 2005 թվականներին երկրի բնակչության հետընտրական զանգվածային բողոքները ճնշելու համար` անողոքաբար հաշվեհարդար տեսնելով ցուցարարների հետ:
Նրա խոսքով՝ երբ այդ պատերազմում զոհվում են Ադրբեջանի համար իրենց կյանքը տված երիտասարդները, համաշխարհային ԶԼՄ-ները տպագրում են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների լուսանկարները, որոնք զբաղվում են իրենց երկրի ամենաիսկական թալանով ու թաքցնում են փողերն արտասահմանում:
«Եվ դա ﬔր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ամոթ և խայտառակություն: Եվ դրանից հետո նա ցինիկորեն շարունակում է ուռա-հայրենասիրական հայտարարություններ անել Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում բոլորը վերջնականապես հասկանան, որ այդ ընտանիքը Ղարաբաղի թեման օգտագործում է ﬕայն իր իշխանությունը պահպանելու համար»,- ասում է ադրբեջանցի փորձագետը:
Այն հարցին, թե ով պետք է պատասխան տա Ղարաբաղում 100-ից ավելի սպանված ու 500-ից ավելի վիրավոր ադրբեջանցիների համար՝ Յունուսը պատասխանել է. «Եկեք իրերը կոչենք իրենց անուններով: Իլհամ Ալիևն ու նրա ռեժիմը աﬔնաիսկական հանցագործությունն են կատարել ﬔր ժողովրդի հանդեպ: Ես չեմ վախենում այդ մասին հայտարարելուց: Գուցե նման մարդկային կորուստներն արդարացված լինեին, եթե ﬔր դրոշն այսօր ծածանվեր Խանքենդիում (Ստեփանակերտ), Շուշիում, կամ գոնե ազատվեին Ղարաղաբի շուրջ գտնվող ադրբեջանական շրջանները, որոնք կոչվում են անվտանգության գոտի: Բայց չէ՞ որ այդ ամենը չկա:
Այդ 4-օրյա պատերազմը ոչ մի դիվիդենտ չբերեց ռազմական պլանում, հակառակը, այդ օրերին սպանվեցին մեծ թվով մեր զինվորները, որոնց թվում կան 18 տարեկան տղաներ: Ու ինչպե՞ս են նման երեխաներին առաջնագիծ ուղարկում: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Դա հանցագործություն է: Իսկ ինչքան ցինիզմ էր համակել իշխանաﬔտ ԶԼՄ-ներին: Սարսափելի է… Այդքան մարդ է զոհվել, իսկ այդ ԶԼՄ-ներում այնպիսի հաղթական պաթոս է, կարծես ﬔնք վերադարձրել ենք Ղարաբաղը …
Այն, ինչ արեց Իլհամ Ալիևը և նրա շրջապատը, այլ կերպ, քան հանցագործություն, չի կոչվում: Միաժամանակ, ռեժիմը ցանկանում է հասարակության ուշադրությունը շեղել Ղարաբաղի այդ ողբերգությունից և ողջ աշխարհում քննարկվող՝ Ալիևի ընտանիքի կողﬕց օֆշորների փողերի լվացման թեմայից, ու սլաքներն ուղղում է խեղճ ընդդիմության դեմ»,- եզրակացնում է Ռաﬕս Յունուսը: