Բաժիններ՝

Խոնարհվում եմ նրա առաջ, բայց ասենք՝ եկա, գնալու եմ նրա մոտ, ասեմ՝ բարև, ե՞ս եմ. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Կոմանդոսի կոչի մասին. tert.am

Խորհրդային Միության և Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցի համար հասկանալի է Կոմանդոսի՝ աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին արված կոչը` միանալու իր ծրագրին, բայց միայն հայրենասիրության տեսանկյունից:

«Կոմանդոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը չափազանց հայրենասեր, պարկեշտ անձ է, մենք իրար հետ ծառայություն ենք անցել, նույնիսկ իմ խորհրդով նա նշանակվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար (Տեր-Գրիգորյանցը 1993 թ. նա պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր)։ Կրկնում եմ՝ նա հայրենասիրական ու հայության շահերի պաշտպանությանը միտված կոչ է արել, ես խոնարհվում եմ նրա հայրենասիրության առաջ, բայց սա մի մարդու հոգու ճիչ է, որը չի ներկայացնում ո՛չ կառավարությունը, ո՛չ այլ պետական մարմիններ: Ասենք ես՝ Նորատ Տեր-Գրիգորյանցս եկա, բայց ո՞ւմ մոտ՝ Կոմանդոսի՞։ Եկա, ասացի՝ բարև՛, ես եմ, հետո՞ ինչ»,-հարցրեց Tert.am-ի հետ զրույցում Նորատ Տեր- Գրիգորյանցը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս