Ֆրանսիան և ՌԴ-ն ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ են անում. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, ով այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Նա նշել է, որ Մոսկվան և Փարիզը ԼՂ հակամարտության երկու կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք այս մասին Լավրովի հետ խոսել ենք: Մենք դիմում ենք հակամարտող երկու կողմերին և խնդրում ենք նրանց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի երկու կողմերն էլ վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- լրագրողներին ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը: