«Մեր հույսն Աստծո վրա է». 18-ամյա Հայկ Թորոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան 2 զինծառայողներ են տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրանցից մեկի` 18-ամյա Հայկ Թորոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Լրագրողների հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասել էր, որ Հայկ Թորոսյանը ստացել է գլխի հրազենային բեկորային վիրավորում:

Հայկի ծնողները երեկ և այսօր այցելել են իրենց տղային, բայց, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց տղայի հայրը` Դավիթ Թորոսյանը, երեկվա համեմատ` տարբերություն չկա.

«Դեռ կոմայի մեջ է: Մի քանի օր հետո կերևա` ինչ վիճակ է մոտը: Իրենք ասում են` ստաբիլ կայուն, բայց նույն վիճակն է մոտը: Ռեակցիաներ ունի, վիրակապելուց է դա երևում, բայց գիտակցությունը տեղը չէ: Մեր հույսն Աստծո վրա է»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930