 
                        «Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին ՀՀ Նախագահի հետ հարցը կքննարկվի Բեռլինում»
 
                                    ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շարունակել է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից: «Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին ՀՀ Նախագահի հետ հարցը կքննարկվի Բեռլինում: Սա լավ հնարավորություն կլինի Նախագահի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի տրամադրած հաղորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        