Բաժիններ՝

My day at home. Ինտելեկտուալ օգնականի հայկական տարբերակը

«CES-2016» նորարարական ցուցադրության ժամանակ գլխավոր տրենդը խելացի տներն ու ինտելեկտուալ օգնականներն էին: Հայաստանում ևս կան ստարտափներ, որոնց նպատակն ինտելեկտուալ օգնականների պատրաստումն է: Այսօր խոսելու ենք My day at home նախագծի մասին:

My day at home-ը թաբլեթների համանմանությամբ թվային սարք է, որը նախատեսված է մարդկանց առօրյան ավելի կազմակերպված դարձնելու համար: Սարքը կօգնի մարդկանց ժամանակին կատարել առօրյա գործերը, տեղեկանալ եղանակի տեսությանը, կարգավորել զարթուցիչը, գրառումներ կատարել, ռադիո լսել, շտապօգնության կանչել, և այլն:

12801382_192526621118182_2124035805314875849_n 1898419_192528261118018_20418314601223156_o

Սարքը բոլորի համար է, սակայն կարող է անփոխարինելի դառնալ մարդկանց որոշ խմբերի համար: Օրինակ, այն շատ կարող է օգնել հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին կամ տնային տնտեսուհիներին, ովքեր ողջ օրը տանն են, երեխաների հետ, և չեն հասցնում շատ գործեր: Ձայնային հաղորդագրության միջոցով կարելի է կատարել վերը նշված գործողությունները: Կարելի է իմանալ ողջ ինֆորմացիան այդ օրվա մասին՝ եղանակի տեսություն, օրվա անիկդոտը կամ պատմական իրադարձությունը:

Կարդացեք նաև

«Արտադրանքն իրենից ներկայացնում է գրասալիկի հենակի և բջջային հավելվածի համադրություն՝ նախատեսված ծերերի կողմից օգտագործման համար։ Հենակի վրա տեղադրվում է գրասալիկը, այնպես, որ այն մի քանի մետր հեռավորության վրա տեսանելի լինի։ Բջջային հավելվածը Google App Store-ից բեռնելուց և ակտիվացնելուց հետո ծերերը կկարողանան լսել նորություններ, դիտել հարազատների նկարները, լսել աուդիոգրքեր, իմանալ տվյալ օրվա մասին տեղեկություններ, ստանալ հուշումներ դեղեր ընդունելու մասին, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Կարեն Բաղդասարյանը:

Karen Baxdasaryan

Ծրագրի հեղինակները համագործակցում են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ արտադրողների հետ, և սարքն առաջինն ամրացվելու է հենց այս պլանշետներին:

««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է մեր կողմից նախագծված արտադրանքի երկրորդ տարբերակը։ Ընկերությունն աջակցել է մեզ իր մասնագիտական գիտելիքների շրջանակում։ Մեր համագործակցության կարևոր շարժառիթը նաև «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ներկայությունն է ԱՄՆ շուկայում, և վերջինս հետաքրքրված է հայկական արտադրանքն ԱՄՆ-ում ներկայացնելու առումով»,- նշեց Կարեն Բաղդասարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ My day at home-ը հեռու է խելացի տուն սարքերի ոլորտից և առավել մոտ է անձնական օգնական ոլորտին:

12829492_192551834448994_8157320204418831365_o

«Այս ոլորտում իրենց շատ լավ են դրսևորում ճապոնացիները՝ արտադրելով բազմաֆունկցիոնալ հումանոիդ ռոբոտներ, ռոբոտ-շնիկներ և այլ կենդանակերպ ռոբոտներ, որոնք օգնում են ծերերին չզգալ միայնակ, ստանալ օգնություն և տեղեկություն։ Մեր արտադրանքը ռոբոտ չէ, և այդ պատճառով իր գնով շատ հասանելի է ԱՄՆ-ի ծերերի խնամքի կենտրոններում տեղադրելու համար»:

Ինչպես նշեցինք՝ գործարկվում է սարքի երկրորդ տարբերակը: Նախագծի հեղինակները չեն շտապում փոփոխություններ անել, քանի որ դեռ չեն լսել սարքի մասին առաջին արձագանքները: Միայն արձագանքներից հետո պարզ կլինի, թե ինչպիսի ձևափոխումների կենթակվի սարքը:

My day at home ստարտափը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող նորարարության զարգացման դրամաշնորհային մրցույթում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս