Բաժիններ՝

Եվրոպայի անվտանգությունը կախված է Թուրքիայից. Դավութօղլու

Եվրոպայի անվտանգությունը կախված է Թուրքիայից, ու Թուրքիայի անվտանգության համար հարկավոր է Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի: Այս մասին ինչպես հայտնում է Нurriyet-ը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային կառույցների նախագահների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան մի քանի տարի է, ինչ հայտարարում է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին, սակայն Եվրոպան չի լսում իրենց հորդորին:

«Չնայած այդ ամենին՝ մենք լի ենք վճռականությամբ՝ համատեղ գործել Եվրոպայի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Եվրոպան այլ գործընկեր չունի, բացի Թուրքիայից՝ ապահովելու անվտանգությունը տարածաշրջանում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031