Օբաման հրամայել է իջեցնել ԱՄՆ դրոշները՝ ի հիշատակ Բրյուսելի զոհերի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է իջեցնել երկրի դրոշները մինչև մարտի 26-ը՝ հարգելու Բրյուսելի օդանավակայանի ու մետրոյի զոհերի հիշատակը:
Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ երեկ մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Բելգիայի միջազգային օդանավակայանում և մետրոյի կայարաններում: