Մարդասպան դայակը Ռուսաստանում աշխատելու իրավունք չի ունեցել. Դաշնային միգրացիոն ծառայություն
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովան Մոսկվայում ապրել է օրինական կերպով, սակայն դայակ աշխատելու իրավունք չի ունեցել: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նա նշել է, որ Ուզբեկստանի քաղաքացիները, որտեղից սերում է Բոբոկուլովան, կարող են Ռուսաստանում գտնվել 90 օր:
«Նա գտնվում էր այդ սահմանում, սակայն անօրինական էր աշխատում, նա պատենտ ձեռք չէր բերել»,- նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Այդ դեպքից հետո ՌԴ Պետդումայի պատգամավորները առաջարկել էին փոփոխություն կատարել վարձով բյուրոյի աշխատանքի նկատմամբ պահանջներում: Կազմակերպությունները, ինչպես կարծում են խորհրդարականականները, պետք է համագործակցեն միայն այն անձնանց հետ, որոնք պատենտ ունեն:
Իրավապահները ենթադրում են, որ Բոբոկուլովան, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության կատարման պահին եղել է հոգեկան խանգարման վիճակում: Հայտնի է, որ կինն առավոտյան գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին հաղորդվել էր, որ Գյուլչեխրա Բոբոկուլվային առաջադրվել է պաշտոնական մեղադրանք ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Մանկահասակի սպանություն»): Մարտի 2-ին նա երկու ամսով կալանավորվել Էր: