Թրամփի միտինգի ժամանակ ոստիկանությունը 32 ցուցարարի է ձերբակալել
ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ-Լյուիս քաղաքում միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական միտինգից հետո ձերբակալվել է 32 ցուցարար, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը, Թրամփը ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել ելույթը մի խումբ մարդկանց բարձր բղավոցներից հետո, որոնք եկել էին իրենց դժգոհությունն ու բողոքը հայտնելու Թրամփի դեմ, ով հավակնում է դառնալ ԱՄՆ նախագահ:
Անձամբ Թրամփը հեգնանքով շնորհակալություն է հայտնել ցուցարարներին իր միտինգին տոնական տրամադրություն հաղորդելու համար, սակայն, միևնույն ժամանակ, ամոթալի է որակել նրանց վարքը: