Մոսկվայում երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակին տեղափոխել են հոգեբուժարան
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Բուտիրկա քննչական մեկուսարանին կից հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա կգտնվի բժիշկների հսկողության ներքո: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Որոշում է կայացվել «Պեչատնիկի» թիվ 6 կանանց քննչական մեկուսարանից նրան տեղափոխել թիվ 2 քննչական մեկուսարանին կից (Բուտիրկա) հոգեբուժական հիվանդանոց՝ բժիշկների հսկողության ներքո»,- ասել է աղբյուրը:
Նա ճշտել է, որ այս որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ: Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Գյուլչեխրա Բոբոկուլվային առաջադրվել է պաշտոնական մեղադրանք ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Մանկահասակի սպանություն»): Մարտի 2-ին նա երկու ամսով կալանավորվել Էր: