Բաժիններ՝

Մայլի Սայրուսը խոստացել է հեռանալ ԱՄՆ-ից Թրամփի հաղթանակի դեպքում

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հայտարարել է, որ կհեռանա Միացյալ Նահանգներից, եթե հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակի ԱՄՆ նախագահական ընտրություններում: Համապատասխան գրառումը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:

«Թրամփը մտածում է, որ նա Աստված է կամ էլ ինչ-որ ընտրյալ: Իսկ մենք պարզապես ինչ-որ անձ և զանգված ենք նրա ոտքերի տակ: Անկեղծ ասած, ես կհեռանամ երկրից, եթե նա դառնա նախագահ: Ու ես խոսքերս քամուն չեմ նետում»,- գրել է երգչուհին:

Ավելի վաղ՝ մարտին, Սայրուսը հրապարակել էր քաղաքական գործչի լուսանկարը՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Դոնալդ Թրամփն իսկական մղձավանջ է»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին «սուպերերեքշաբթիի» արդյունքներով Թրամփն ու Հիլարի Քլինթոնն առաջատարներ են ճանաչվել ԱՄՆ-ի 7 նահանգներում՝ առաջ անցնելով իրենց մրցակիցներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս