Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում մարտի 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, իսկ մարտի 6-ին, 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, մարտի 7-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մարտի 6-ի ցերեկը, մարտի 7-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում մարտի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: