Ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում
Փետրվարի 23-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Opel Astra G” մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ Վ. Ծ., ծնվ. 1987թ.) և “Mercedes E124” մակնիշի 29 LU 735 պետհամարանիշերի (վարորդ՝ Գ. Պ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:
“Mercedes E124” մակնիշի ուղևորներ՝ 1987 թ. ծնված Ս. Պ.-ը և 1986 թ. ծնված Ա. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են “Սբ. Գր. Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: