Անցկացրեք միգրենը մի քանի րոպեում

Միգրենն անտանելի գլխացավ է, որը  կարող է հանգեցնել թուլության և տհաճ զգացողությունների: Շատերը դրա դեմ պայքարում եմ տարբեր դեղամիջոցներով՝ հույս ունենալով, որ դրանք  կարող են հանգստացնել միգրենը: Միգրենով տառապողները տեղյակ են, որ սաստիկ ցավերը կարող են նույնիսկ օրեր տևել: Այնուամենայնիվ, գոյություն ունեն ազդանշաններ, որոնք զգուշացնում են սպասվող միգրենի և սաստիկ ցավերի մասին:

  • Պարանոցի լարվածությունը
  • Նյարդային վիճակը
  • Փորկապություն
  • Անդադար հորանջոց
  • Դեպրեսիա
  • Անդադար քաղցի զգացողություն

Միգրենը կարող է առաջանալ նաև քնի և սննդի պակասից, սթրեսից և ալկոհոլից, ինչպես նաև ջրազրկումից և որոշ սննդային հավելումներից:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական և պարզ ըմպելիք, որ կարող է բուժել միգրենը: Այս միջոցը երկար տարիներ օգտագործվում է աշխարհի տարբեր երկրներում:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 1 կիտրոնի հյութ
  • 2 թ/գ բարձրակարգ ծովի աղ
  • 1 բաժակ ջուր

Բաղադրիչները խառնեք և խմեք:

Երբ խոսք է գնում աղի մասին, ավելի լավ է ընտրել հիմալայան աղը, որն անհրաժեշտ հանքանյութերի իրական աղբյուր է: Աղը պարունակում է սոդիում, որն անհրաժեշտ է օրգանիզմը ջրով սնուցելու, ինչպես նաև՝ օրգանիզմում հեղուկի բալանսը պահպանելու համար:

Այս միջոցը դեռևս գիտական ոչ մի հիմք չունի, այնուամենայնիվ, շատերը, ովքեր փորձել են այս բաղադրատոմսը, պնդում են, որ այն արագ վերացնում է գլխացավերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս