Բաժիններ՝

Եկատերինբուրգում ԴԱԻՇ-ի 7 անդամ է կալանավորվել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում ձերբակալել է ԴԱԻՇ-ի 7 անդամի, որոնք պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում ու Սվերդլովի մարզում, ասվում է ՌԴ հատուկ ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ինչպես պնդում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունում, խումբը ղեկավարել է Թուրքիայից ժամանած ԴԱԻՇ-ի անդամը:

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման լաբորատորիա, էլեկտրոդետոնատորներ, հրազենային զենք, նռնակներ, ծայրահեղական ուղղվածության գրականություն, հայտնում է TASS-ը:

Ահաբեկչություններից հետո խումբը պլանավորել է գնալ Սիրիա ու մասնակցել մարտական գործողություններին ԴԱԻՇ-ի կազմում:

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս