Արթուր Եդիգարյանն ու Ռումյան Հովսեփյանը հեռացվել են «Շախտյորի» ճամբարից
Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանն ու Ռումյան Հովսեփյանը հեռացել են Թուրքիայից, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարագանդայի «Շախտյորը»:
«Վորսկլայի» հետ կայացած ընկերական խաղից հետո, որտեղ «Շախտյորը» պարտվել էր նվազագույն հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Յոզեֆ Վուկուշիչը որոշել է, որ հայ ֆուտբոլիստները ոչնչով չեն կարող օգնել ակումբին:
Արթուր Եդիգարյանը հունվարին արդեն պայմանագիր է կնքել Երևանի «Ալաշկերտի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան