Բաժիններ՝

Բեկենբաուերը հաղորդել է, որ Լևանդովսկին հետաքրքիր է «Ռեալին»

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հաղորդել է, որ մադրիդյան «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

««Ռեալն» իսկապես հետաքրքրվում է նրանով, և իսպանացիներն այդ տարբերակը պահում են մտքում: Մյուլլերը չի լքի մեզ, նրա տեղափոխությունը բացառվում է, քանի որ երկրպագուները չեն հասկանա, եթե նա գնա ակումբից: Նրա ապագան կանխորոշված է»,- Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք էր դրել «սերուցքայինների» վրա` անչափահաս ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրելու մասով խախտումներ կատարելու պատճառով: Ակումբը չի կարող գրանցել ֆուտբոլիստներին գալիք 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 15 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս