Բաժիններ՝

Ինչպե՞ս պահպանել քաշը նիհարելուց հետո

Ձեր կազմվածքն արտացոլում է ձեր ներաշխարհը: Որպեսզի կազմվածքը միշտ գեղեցիկ մնա, պետք է ոչ միայն ճիշտ մոտենալ մարզումներին, այլև ճիշտ ընտրել միջոցներ, որոնք կվերականգնեն օրգանիզմը:

Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է պահպանել քաշը նիհարելուց հետո, ապա ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ: Ընդամենը երեք քայլ:

Նախ՝ այնպիսի միջոցներ օգտագործեք, որոնք պահպանում են քաշը, կարող եք դեղահաբեր գնել, որոնք նվազեցնում են ախորժակը, կամ բջջանյութ պարունակող այլ միջոցներ:

Երկրորդ՝ իդեալական կազմվածքն անդադար մարզման կարիք ունի: Ուշադրություն դարձրեք ձեր ֆիզիկական պատրաստվածությանը: Աշխատեք հաճախել մարզասրահ կամ ակտիվ ֆիզիկական կյանք վարել: Շարժողական վարժությունները կօգնեն երկար ժամանակ պահպանել քաշը: Յուրաքանչյուր ֆիզիկական վարժություն քաշը նորմայի մեջ է պահում:

Պետք չէ նաև մոռանալ ճիշտ սնվելու մասին: Ճիշտ սննդակարգը հնարավորություն է տալիս երկար ժամանակ պահպանել քաշը: Գիշերը ոչինչ մի կերեք, սա առաջին օրենքն է: Ամենավնասակար կալորիաները կուտակվում են քնելուց առաջ:

Մարզումներից անմիջապես հետո կնկատեք տարբերությունը հայելու մեջ:

Մի մոռացեք միշտ վստահ լինել, ամեն առավոտ հայելու առաջ ժպացեք ձեզ և գնացեք աշխարհը գրավելու:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս