4 հազար քմ մակերեսով հողակտոր՝ կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտ կառուցելու համար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։ ՏԿԱԻՆ-ը առաջարկում է մոտ 4 հազար քառակուսի մետր մակերեսով այդ հողակտորը եկեղեցուն հանձնել այդտեղ մշակութային կենտրոն կառուցելու խոստման դիմաց։ Թե այդ ինչ մշակութային կենտրոն է, որքան է արժենալու այն, ինչ տեսք է ունենալու՝ նախագծում ոչ մի ակնարկ չկա։ Նշված հողակտորը գտնվում է հայտնի Սաղմոսավանքի հարևանությամբ, Քասախի ձորի պռնկին և ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։