Մեսսին նվաճեց իր կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է 2015թ. «Ոսկե գնդակին»:
Այսպիսով, Արգենտինայի ազգային հավաքականի 28-ամյա ավագը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, ով ստացել է մրցանակը հինգ անգամ:
Երեք անգամ «Ոսկե Գնդակը» շնորհվել է Յոհան Կրոյֆին, Միշել Պլատինին, Մարկո վան Բաստենին և Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Մեսսին «Բարսելոնայի» հետ հաղթել է 5 տիտղոս. Իսպանիայի առաջնությունը և գավաթը, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը